Ռ.Ծառուկյանն արժանացել է ոսկե մեդալի՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար

«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը «Հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդումը՝ երկու երկրների բարեկամության հիմք» խորագրով համաժողովի ընթացքում արժանացել է ոսկե մեդալի: Պարգևը հանձնվել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար: Ռոզա Ծառուկյանը նշել է, որը բարձր պարգևի արժանանալը պարտավորեցնող է, խոստացել այսուհետ ևս շարունակել հայրենանպաստ գործունեությունը: