Առաջիկա 2 տարում «Մուլտի Գրուպ»-ը կիրականացնի 2 մլրդ դոլարի ներդրում

«Մուլտի Գրուպ» կոնցեռնը և արտասահմանյան հայտնի «Օմնյա Թեք» ընկերությունը Հայաստանում սկսում են հերթական խոշոր ներդրումային նախագիծը: Առաջին քայլերից մեկը լինելու է կրիպտոարժույթի արտադրությունը: Դրանից զատ բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա իրականացվելու են նոր ծրագրեր և տեխնոլոգիական խոշոր նախագծեր: Այդ գործին, ի թիվս 500 արտասահմանյան ընկերությունների, կմիանան նաև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Գուգլը և Ամազոնը: Կհիմնվի նաև հսկայական տեխնոպարկ և տվյալների փոխանակման կենտրոններ: Առաջիկա 2 տարում ներդրումների ծավալը կգերազանցի 2 միլիարդ դոլարը:  «Օմնյա Թեք» ընկերության հիմնադիր Ռոբերտ Վելգը նշել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս հաշվի են առել Գագիկ Ծառուկյանի հանդեպ վստահությունը: