Գ.Ծառուկյանը այսօր հանդիպել է ազատ ոճի հավաքականի ըմբիշների հետ

Փարիզում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նվաճումների առումով լավագույններից էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Փարիզում մենք նվաճեցինք 4 մեդալ՝ երկուական ոսկե ու բրոնզե: Ավանդույթի համաձայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  Հայաստանին հաղթանակ բերած մարզիկներին անձամբ է պատվում ու ոգևորում: Հայրենական սպորտի ղեկավարը օլիմպավան կատարած այցի ժամանակ այսօր հանդիպել է ազատ ոճի հավաքականի ըմբիշների հետ, որոնք 2 բրոնզ են նվաճել աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ  Գագիկ Ծառուկյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել էր նաև աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին: