Շուտով Երևանը կզարդարի նաև կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի արձանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ շատ շուտով քաղաքամայր Երևանը կզարդարի նաև հայկական սպորտի կենդանի լեգենդ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը: 3 մետր 20 սանտիմետր բարձրություն ունեցող արձանը կտեղադրվի հենց Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում: