Բելառուսական գյուղտեխնիկայի ցուցահանդես Աբովյանում

Օգնության ձեռք մեկնել գյուղացուն և թեթևացնել նրա հոգսը. այս նպատակն է հետապնդում ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի և Բելառուսի Հանրապետության հերթական նախաձեռնությունը: Կողմերի համատեղ ջանքերով Հայաստան է ներկրվել ավելի քան 100 միավոր գերժամանակակից գյուղտեխնիկա, որը գյուղացիներին է հատկացվելու ինքնարժեքով և լիզինգով՝ 5-ից 7 տարի մարման ժամկետով: Ցուցահանդես-վաճառքի բացումն ազդարարվել է Աբովյան քաղաքի մարզադպրոցի հարևանությամբ, միջոցառմանը ներկա են գտնվել ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: