Աբովյանի շրջանավարտները դրամական պարգևների են արժանացել

Կյանքի նոր փուլ տանող առաջին քայլերը՝ խրախուսական նվերներով ու ջերմագին բարեմաղթանքներով. Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ Աբովյան քաղաքի և հարակից գյուղերի ավելի քան 500 շրջանավարտ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական պարգևների ու նվերների են արժանացել: Նախաձեռնությունը, որն ունի արդեն 15 տարվա պատմություն, կյանքի պատասխանատու փուլ մտնող երիտասարդներին խրախուսելու նպատակ է հետապնդում: