«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անակնկալ նվերները՝ կանանց տոնի առիթով

Քնքշաբույր վարդեր, վաղ առավոտից հնչող բարեմաղթանքներ ու անսահման ժպիտ. Կանանց միջազգային օրը՝ լավագույն առիթ արժանիորեն մեծարելու կանանց ու գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցնելու համար: Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ավանդույթի համաձայն, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հիշարժան անակնկալների մի ամբողջ շարք է մատուցել մեր երկրի տասնյակ հազարավոր կանանց: Այսօր վաղ առավոտյան  տասնյակ մեքենաներ ուղեւորվել են մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր շրջաններ՝ տոնական շունչ սփռելով մեր երկրի տարբեր անկյուններում: Բազմերանգ վարդեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, փողոցներում շրջող և կանանց  ծաղիկներ պարգևող երիտասարդների անսպասելի հայտնությունը  հաճելի իրարանցում է առաջացրել ամենուր: Տոնի առիթով Գագիկ Ծառուկյանի անունից քնքշաբույր վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել բոլոր կանայք: