Ամանորյա անակնկալները սկսվել են սահմանամերձ Տավուշից

Ամանորին ընդառաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ավանդույթի համաձայն, տոնական անակնկալների մի ամբողջ շարք է նախապատրաստել մեր երկրի մանուկների համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ այս օրերին շրջում են Հայաստանի ամբողջ տարածքով ու նվերներ հանձնում իրենց հանդիպող բոլոր երեխաներին: Հեքիաթային սիրված հերոսներն այս տարի ևս իրենց բարի առաքելությունը սկսել են հեռավոր Տավուշից, նվերներով ու բազմաթիվ անակնկալներով անմոռանալի ակնթարթներ պարգևել սահմանամերձ բոլոր համայնքների փոքրիկ բնակիչներին: