Խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի

Սեպտեմբերի 12-ից «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայանները խաղողագործների առաջ բացել են հյուրընկալ դռները: Ի տարբերություն նախորդ տարիներին մթերման կայանների դիմաց առաջացող հսկայական կուտակումների ու հերթերի՝ այս տարի այդպիսի խնդիր չի առաջանում: Կոմբինատի աշխատակիցների՝ մթերումից առաջ կատարած աշխատանքի շնորհիվ խնդիրը լուծվել է ու կանոնակարգվել: Մասիսի մթերման կետը ամբողջությամբ վերազինվել է իտալական ժամանակից սարքավորումներով, ինչի շնորհիվ մթերման գործընթացն ավելի է արագացել: Մթերման կայան հասնելուց հաշված րոպեներ հետո գյուղացին հանձնում է խաղողը, ստանում գումարը և ուրախ հեռանում: