Տնտեսական հեղափոխությունն առանց գումարի աղբյուրի, առանց ժամկետի և առանց մեխանիզմի անհնար է

«Տնտեսական հեղափոխությունն առանց գումարի աղբյուրի, առանց ժամկետի և առանց մեխանիզմի անհնար է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատասխանելով Կառավարության ծրագրի վերաբերյալ հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ «Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, չենք կարող կողմ քվեարկել»: ԱԺ նիստի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նաև խմբակցության նիստ է անցկացվել: