Խոշոր աջակցություն Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներին

Ժամանակակից մարզասարքեր և մարզագույք Գեղարքունիքի մարզի Լճափ և Գեղարքունիք համայնքներին: Ընդառաջ գնալով համայնքի բնակիչների խնդրանքին և մշտապես առանձնահատուկ վերաբերմունք ունենալով հայրենական սպորտի զարգացման նկատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը մարզագույք է տրամադրել համայնքներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ դիմելուց կարճ ժամանակ հետո Լճափի մարզադպրոցին տրամադրվել են մարզասարքեր և ծանրաձող, իսկ Գեղարքունիք համայնքի վոլեյբոլի թիմին՝ գնդակներ, մարզահագուստ և ցանց: Մարզի մեկ այլ համայնքի՝ Ծովազարդի հանդիսությունների սրահում էլ հիմնադրամի ֆինանսավորմամբ ջեռուցում է անցկացվել: