Կայացել է ավտոսպորտի հերթական մեծ մրցաշարը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  3-րդ տարին անընդմեջ Հայաստանում կայացել է «Մուլտիֆորս»  ավտոսպորտի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել է աննախադեպ թվով ավտոարշավորդ: Այս տարի բավականին մեծ է եղել նաև մրցանակային ֆոնդը: Բոլոր 4 դասերի հաղթողները ՀԱՕԿ նախագահի կողմից ստացել են Լադա Նիվա մակնիշի ավտոմեքենա: Եվս 2 միլիոն դրամ հատկացվել է մրցանակային տեղ գրաված մյուս մարզիկներին: