Հանդիպում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ

<<Մոսկվա>> կինոթատրոնում տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ: Դիմելով իր կուսակից ընկերներին և հանրությանը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական թիմն այս օրերի ընթացքում մշակել և առաջիկայում երևանցիների դատին է ներկայացնելու քաղաքի զարգացման հզոր և իրատեսական ծրագիր: <<Բարգավաճ Հայաստան>>  կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը  մասնակցելու է հզոր ու համախմբված թիմով և Երևանի առջև ծառացած խնդիրների լուծման իրատեսական ծրագրով>>,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա ներկայացրել է երևանցիներին հուզող առաջնահերթ խնդիրները՝ շեշտելով, որ դրանց լուծմանը հնարավոր է հասնել կարճ ժամանակում, եթե իհարկե քաղաքային իշխանության ղեկը ստանձնեն սրտացավ ու բանիմաց մարդիկ: