Կորեացի խոշոր գործարարը 2000 մասնագետի հետ կտեղափոխվի Հայաստան

Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ ունեցած մեծ վստահությունը՝ Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող Հարավ-կորեացի խոշոր գործարար Դենիել Քոն ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000  մասնագետների և ձեռներեցների հետ առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Նպատակը՝ մեր երկրում խոշոր ներդրումներ կատարելն ու Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը միանալն է: Դենիել Քոյի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ պատասխանատու է արտասահամանցի գործընկերների յուրաքանչյուր ներդրման համար: