Անցկացվել է հայ-սինգապուրյան մեծ համաժողով

Հուլիսի 14-ին Մուլտի Գրանդ հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արդյունավետ կառավարում և առաջնորդություն, Սինգապուրի փորձը խորագրով կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի ներկայացուցիչներ, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական քաղաքական գործիչներ՝ Հայաստանից: Սինգապուրից միջոցառմանը մասնակցել են պառլամենտի պատգամավորներ, գիտնականներ, իրավական-ֆինանսական հարցերի փորձագետներ: Նշելով, որ Սինգապուրյան ֆենոմենի հայր Լի Քուան Յուն սինգապուրյան հրաշքի սկզբունք էր հայտարարել վստահությունը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ Հայաստանի համար եւս Վստահության վերականգնումը այն առաջին քայլն է լինելու, որի վրա հենվելով կազմակերպվելու է մեր երկրի ճիշտ կառավարումն ու առաջընթացը: