Հայաստանում գտնվող Սինգապուրի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հուլիսի 13-ից 15-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող Սինգապուրյան պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը շրջել են ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքով՝ ծանոթացել 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործության մանրամասներին: