Անակնկալներ Կոտայքի մարզի բոլոր շրջանավարտներին

Կյանքի նոր փուլ տանող առաջին քայլերը՝ խրախուսական նվերներով ու բարեմաղթանքներով. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, շարունակելով տարիների ավանդույթը, դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ հաճելի ու միաժամանակ արդեն սպասված անակնկալներ  է մատուցել  Կոտայքի մարզի բոլոր շրջանավարտներին: Դրամական պարգև, ծաղիկներ և շնորհավորանքներ. Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից չեն վրիպել մարզի թե՛ քաղաքների, և թե՛ գյուղերի դպրոցականները: Նախաձեռնությունը, որն իրականցվում է արդեն ավելի քան 15 տարի, նպատակ ունի խրախուսել նոր կյանք մտնող երիտասարդներին: