Հայաստան այցելելու հրավերը փոխանցվել է Հորդանանի արքայազնին

Օրերս Հորդանանի արքայազն Ալի Բին Հուսեյնի նստավայրում Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հորդանանի արքայադուստր Ռիմ Ալ Ալիի հետ: Նաիրա Զոհրաբյանը Ռիմ Ալ Ալիին է փոխանցել իր ընտանիքի հետ Հայաստան այցելելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերը: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստին: