Բարեգործական հիմնադրամն իրականացրեց Մեծ Մասրիկի երեխաների երազանքը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մեծ Մասրիկ գյուղի ավելի քան 400  երեխայի   Ձմեռ պապից ու ձյունանուշից նվեր ստանալու  երազանքը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականություն է դարձել:  Նրանց  դիմումը  հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, անպատասխան չմնաց և սպասել չտվեց:   ՀԻմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա   Ծառուկյանի շնորհիվ՝  հեքիաթային սիրված հերոսները հիշարժան և անմոռանալի են դարձրել գյուղի փոքր բնակիչների օրը: