Ծառուկյան ընտանիքը կսատարի երկրին հեղինակություն բերող նախաձեռնությունները

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կմասնակցի հեղինակավոր «Օպերն ընդ Կոնցեռտագենտուր» կազմակերպության նախաձեռնած լսումներին: Այն նոր դռներ կբացի երիտասարդ երգչի առջև՝ կանաչ ճանապարհ հարթելով դեպի աշխարհահռչակ մեծ բեմեր: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանն անձամբ է հանդիպել Հայկ Տիգրանյանի հետ և շեշտել, որ Ծառուկյան ընտանիքը պատրաստ է սատար կանգնել այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկրի ճանաչելիությանը և հեղինակության բարձրացմանը: