Մեդալներ և դրամական խոշոր պարգևներ բազկամարտի հաղթողներին

Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում հերթական անգամ անցկացվել է  բազկամարտի ուսանողական մրցաշար, որին մասնակցել են  Երևանի և մարզերի, նաև Արցախի բոլոր բուհերի և կրթական հաստատությունների ուսանողները: Հաղթողներին ու մրցանակակիրներին ՀԱՕԿ նախագահը արժանացրել է մեդալների , գավաթների ու  դրամական խոշոր պարգևների: