Մշտական աջակցություն՝ «Բարդիներ» պարային համույթին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, պարարվեստի լեգենդ, պետական մրցանակների դափնեկիր Վանուշ Խանամիրյանի 90-ամյակը: Հոբելյանական երեկոյին, ի թիվս վարպետի հարազատների, ընկերների ու արվեստի երկրպագուների, ներկա է եղել նաև բարերար Ռոզա Ծառուկյանը: Նա վստահեցրել է, որ Վանուշ Խանամիրյանի հիմնած «Բարդիներ» պարային համույթը, որը ստեղծման օրից հովանավորում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես գտնվելու է իր որդու ընտանիքի աջակցության ներքո: