Գ.Ծառուկյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ և իր պատրաստակամությունը հայտնել՝ ջանք չխնայելու ոչ միայն ԲՀԿ-ի և Մեծ Բրիտանիայի իշխող՝ պահպանողական կուսակցության միջև գործակցության ամրապնդման, այլև հայ-բրիտանական կապերի խորացման համար: