Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ պատգամավորները այցելեցին Շիրակի մարզ

ՏԻՄ ընտրությանն ընդառաջ Ծառուկյան խմբակցության պատգամավորները հանդիպել են Ախուրյան խոշորացված գյուղի բնակիչների հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մասնագետներն ու տնտեսագետները օրեր շարունակ այցելել են Շիրակի մարզի բազմաթիվ գյուղեր եւ քաղաքներ, առանձնացրել բնակիչներին հուզող առաջնային խնդիրները: Ախուրյանցիների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հավաստիացրել են, որ ունեն բոլոր խնդիրների լուծման բանալին: ԲՀԿ-ն Ախուրյանում առաջադրել է Կարեն Սերգոյանի թեկնածությունը: Հրապարակում հավաքծված ախուրյանցիներին տեսաուղերձով է դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: