Գ.Ծառուկյանի աջակցության շնորհիվ այս տարի եւս «Գութան»-ը կանցկացվի Արցախում

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Արցախում կանցկացվի Գութան ազգագրական երքի-պարի ամենամյա միջոցառումը: Փառատոնի նպատակն է ճիշտ ներկայացնել ազգային մշակույթը, նպաստել հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի եւ երաժշտության պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:   Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ,  2 օր  Արցախի ամբողջ տարածքում, հոկտեմբերի 3-ից կհնչի ազգային երգն ու պարը: