Ծառուկյան ընտանիքի ջանքերով նորոգվել է Կոնսուլտատիվ ախտորոշման բաժանմունքը

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում երեկ բացվել է Կոնսուլտատիվ ախտորոշման նորոգված բաժանմունքը, որը հագեցած է միջազգային չափորոշիչներին համապատասխանող ակնաբուժական վերջին սարքավորումներով: Տեխնիկական հագեցվածության մակարդակով տարածաշրջանում նմանը չունեցող բաժանմունքը նորոգվել և արդիականացվել է Ծառուկյան ընտանիքի ջանքերով: Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանի խոսքով՝ գիտատեխնիկական առաջընթացի վերջին նվաճումներին համապատասխանող սարքավորումներն ու բարձր որակավորում ունեցող հայ ակնաբույժները կօգնեն մեր երկրի բնակչությանը պահպանել աչքի լույսը: