Բազմաթիվ նվերներ սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Սեպտեմբերի 1-ը հիշարժան է հատկապես կյանքի նոր փուլ մտնող մանուկների համար: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, չի մոռացել նրանց ու բազմաթիվ նվերներ է նախապատրաստել առաջին դասարան հաճախող փոքրիկների համար: Ուշադրության կենտրոնում առաջին հերթին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներն են: Վաղ առավոտից հիմնադրամը դպրոցական պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ է նվիրաբերել մարզի սահմանապահ գյուղերի բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին: Մարզի բնակիչները, որոնք բազմաթիվ անգամներ են ականատես եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությանը, առաջին հերթին կարևոր են համարել անտեսված չլինելու և բարերարի ուշադրությանն արժանանալու փաստը: Նրանց գնահատմամբ՝ ԲՀԿ առաջնորդը յուրաքանչյուր անգամ գործով է ապացուցում, որ մշտապես սահմանին ապրող մարդկանց կողքին է: