«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գյումրեցի 16 անօթևան ընտանիքի նոր բնակարան է նվիրաբերել

Նոր բնակարաններ, որոնք կյանքի նոր սկիզբ են ազդարարելու. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երեխայի սպասող գյումրեցի 16 անօթևան ընտանիքի նոր ու ընդարձակ բնակարաններ է նվիրաբերել: Բանալիներն ապագա մայրիկներին հանձնելուց օրեր հետո Ռոզա Ծառուկյանը կրկին Գյումրի է այցելել: Առիթը նրանց հետ բնակարանամուտը տոնելն էր: