«Մարդ, ով կառուցում է». Գագիկ Ծառուկյան (մաս 2-րդ)

«Կենտրոն» հեռուստաընկերությունը Գագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի կապակցությամբ նախաձեռնել է 4 մասից բաղկացած ֆիլմաշար:

«Բիզնես», «Եկեղեցաշինություն», «Սպորտ», «Բարեգործություն» ֆիլմերը ստեղծվել են «Կենտրոն» հեռուստաընկերության արխիվային նյութերի հիման վրա և պատմում են, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը բառի բուն իմաստով՝ զրոյից սկսել իր բիզնես գործունեությունն ու հասել այն ամենին, ինչի տերն է այսօր: Ի տարբերություն շատ-շատերի՝ բարեգործն իր կարողությունից միշտ բաժին է հանում սպորտի ու եկեղեցաշինության բնագավառների համար, բիզնես գործունեությամբ վաստակած գումարներով մշտապես ուշադրության կենտրոնում պահում սոցիալապես խոցելի խավերին:
Ներկայացնում ենք ֆիլմաշարի երկրորդ մասը, որտեղ ներկայացված է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացված եկեղեցաշինությունը: