«Նոյ» ապրանքանիշը համալրվել է Նոյ 30 և Նոյ 50 տարի հնեցմամբ նոր կոնյակներով

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը շարունակում է հայկական լեգենդար կոնյակի հաղթարշավը: Աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Նոյ» ապրանքանիշը համալրվել է  հայկական կոնյակագործության ամբողջ պատմություն մեջ իր տեսակով նախադեպը չունեցող՝  Նոյ 30 և Նոյ 50 տարի հնեցմամբ նոր կոնյակներով: Հայկական կոնյակագործության փառահեղ պատմությունն  ամփոփող կոմբինատի նոր գլուխգործոցներն իրենց շքեղ տեսքով ու կատարյալ որակով գերազանցում են նույնիսկ աշխարհում լավագույնը համարվող այլ բրենդներին: Կոնյակների շնորհանդեսին, ի թիվս աշխարհի տարբեր երկներից ժամանած 100-ավոր հյուրերի,  ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանն ու  վարչապետ Հովիկ Աբրահամյանը: