Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հանդիպումը

Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով եղել է Լիբանանում, որտեղ հանդիպել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ցանկություն ունի սիրահայերին աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ, սակայն մինչև այդ եկել է հարցի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի տեսակետը լսելու: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ողջունել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը սիրահայերին համահայկական կարևորագույն խնդիր է: