Ավագանու ԲՀԿ խմբակցության հրավերով Երևանում է Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավերով մայրաքաղաքում է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորած պատվիրակությունը: Երկկողմ գործակցության ընդլայնման նպատակ ունեցող այցը հաջորդել է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչների՝ Ստեփանակերտ կատարած այցին: Արցախից ժամանած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում և Երևանի քաղաքապետարանում: Քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր: