Անդրադարձ՝ ՀՀ տնտեսության զարգացման տեսլականին

Հայաստանի 7-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքային 2-րդ օրվա ընթացքում ամբողջացրել է Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորումը: ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը «Իմ Քայլը» խմբակցությունից , և Վահե Էնֆիաջյանը՝ «Բարգավաճ Հայաստանից»: Նիստի ընթացքում ծավալուն ելույթով է հանդես եկել ԲՀԿ նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ներկայացրել է ոչ միայն փոխխոսնակի ԲՀԿ թեկնածուին և անդրադարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԲՀԿ-ին ուղղված գնահատականներին, այլև խոսել երկրի տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի վերաբերյալ: «Մենք այսօր գործ ունենք անելու,ժողովուրդը սպասում է, տնտեսական հեղափոխությունը միայն խոսքով հնարավոր չէ իրականացնել»,- երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել է ԲՀԿ նախագահը: