Հանուն պետության հզորացման, տնտեսության զարգացման և բարեկեցիկ կյանքի

Կոտայքի մարզի 29/29 ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը քվեարկության է գնացել ընտանիքի անդամների հետ: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր ձայնը տալիս է հանուն պետության հզորացման, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի: Գագիկ Ծառուկյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին, շեշտել՝  որքան շատ ձայն ստանա «Բարգավաճ Հայաստանը», այնքան շատ պարտավորված կլինի գործեր կատարելու: