Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի

1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում առավոտյան հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի: Եկեղեցական արարողությանն, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը: