Նախընտրական վերջին հանդիպումն անցկացվեց Գյումրիում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական վերջին հավաքն անցկացրել է Շիրակի մարզում: Հանրապետության 2-րդ քաղաք Գյումրիում ԲՀԿ ղեկավարը թիմակիցների և քաղաքի բնակիչների հետ քայլերթ է իրականացրել, լսել իրեն դիմած քաղաքացիների խնդիրները, ամբիոնից ներկայացրել ԲՀԿ նախընտրական ծրագիրը: Այցի ավարտին Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհել 1988թ-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ