Հանդիպում Երևանի բնակիչների հետ

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երևանցիների հետ: ԲՀԿ ղեկավարը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի մանրամասները , խոսել Երևանին հատուկ այնպիսի խնդիրների լուծման մասին, ինչպիսիք են տրանսպորտը, վթարային շենքերն ու վերելակները, աղբահանությունը և սոցիալական բնակարանաշինությունը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հիմնախնդիրներին՝ նշելով, որ առաջին գծում 18 տարեկան զինվորներին պետք է փոխարինեն արհեստավարժ պայմանագրայինները: