Հանդիպում Ապարան և Վանաձոր քաղաքների բնակիչների հետ

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ապարանի և հարակից գյուղերի բնակիչների հետ: Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հրապարակում հավաքված ապարանցիներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու և կարճ ժամանակ հետո համառ ու աշխատասեր ապարանցին նորից սկսելու է ապրել արժանապատիվ կյանքով: Այնուհետև ԲՀԿ նախագահը Վանաձորում հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ, որտեղ արժանացել է ջերմ ընդունելության և խոսել նրանց մտահոգող խնդիրներից: