Հանդիպում Արագածոտնի մարզի բնակիչների հետ

Նախընտրական քարոզարշավի շրջանակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Աշտարակ քաղաքում ԲՀԿ նախագահը կետ առ կետ ներկայացրել է բոլոր ոլորտները ներառող նախըտրական ծրագրի դրույթները և ընդգծել, որ հանուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի և տնտեսության զարգացման՝ պատրաստ է խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնել հանրապետության բոլոր մարզերում : Թալինցիների հետ հանդիպմանն էլ Գագիկ Ծառուկյանը շեշտել է՝ պետությունը պետք է գյուղացու համար բարենպաստ պայմաններ ստեղծի ՝ հող մշակելու և իր ընտանիքն արժանապատիվ պահելու համար: