Հանդիպում Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչների հետ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավի շրջանակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է միանգամից երկու մարզ՝ Վայոց Ձոր և Արարատ: Եղեգնաձոր քաղաքում ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է իրենց նախընտրական ծրագիրը, անդրադարձել երիտասարդներին մատչելի բնակարաններով և շրջանի ժողովրդին աշխատատեղերով ապահովելու դրույթներին: Այնուհետև Արարատի մարզի Մասիս քաղաքում Գագիկ Ծառուկյանը խոսել է Արարատյան դաշտավայրի և դրան հարակից շրջանների բնակիչներին հուզող խնդիրների մասին, պատասխանել անձրևի ներքո ընթացող հավաքին մասնակցող մարդկանց հարցերին: