Հայաստանում է ԱՆՕԿ նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Աշխատանքային այցի նպատակը  գործակցությանը  նոր թափ հաղորդելն ու առաջիկայում համատեղ ջանքերով նոր ծրագրեր կյանքի կոչելն է: Հիշեցնենք, դեռ նախորդ տարի, խորհրդարանի  ընտրությանն ընդառաջ,  շեյխ Ալ Սաբահը  հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակի դեպքում պատրաստ է միլիարդավոր դոլարների ներդրում կատարել Հայաստանում: ԱՆՕԿ նախագահը շեշտել էր, որ ցանկության հիմքում Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններն են և նրա հանդեպ ունեցած վստահությունը: