«Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» ցուցահանդեսի բացմանը

Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018 միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը, որի գլխավոր գործընկերը Մուլտի Գրուպ կոնցեռնն է: Հեղինակավոր միջոցառմանն այս տարի մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի՝ արդյունաբերական տարբեր ճյուղեր ներկայացնող 100-ից ավելի կազմակերպություն: Բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս տարբեր երկրներից ժամանած պատվավոր հյուրերի, մասնակցել է նաև Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: