Պարգևատրվեցին գեղասահքի Գրան Պրիի մրցանակակիրները

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոց, որտեղ այս օրերին անցկացվում էր գեղասահքի երիտասարդական գրան պրի: Գեղասահքի նմանօրինակ մեծ միջոցառում Հայստանում կայանում էր առաջին անգամ, որում իր մեծ ավանդն ունի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: