Հանդիպում Երևանի ավագանու ընտրությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անդամներին

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի ավագանու ԲՀԿ նորընտիր անդամների, տարածքային գրասենյակների պատասխանատուների, աշխատակիցների  և աջակիցների հետ:  Կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած թիմակիցներին, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Գագիկ Ծառուկյանը Երևանի ավագանու նորընտիր անդամներին հորդորել է մշտապես բարձրաձայնել Երևանի առաջնահերթ խնդիրները, ակտիվ մասնակցություն ունենալ դրանք հաղթահարելու գործում: