Անցկացվել է Հայաստան-Ռուսաստան երիտասարդական խոշոր աշխատաժողով

Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական միությունը: Մուլտի Գրանդ հյուրանոցային համալիրում կայացել է Երիտասարդական նախաձեռնություններ. Հայաստան-Ռուսաստան 2018 աշխատաժողովը: Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման խոչընդոտները, զարգացման հեռանկարներն են քննարկել հայ երիտասարդներն ու Ռուսաստանից ժամանած մեկ տասնյակից ավելի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Աշխատաժողովին մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արձանագրել, որ պետության կայացման գործընթացում կարևոր է բանիմաց, համակողմանիորեն զարգացած երիտասարդի դերն ու նշանակությունը: Մինչև աշխատաժողովի մեկնարկը Ռուսաստանից ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: