Հանդիպում ամերիկահայ աթլետ Ալեքսանդր Դոնիկյանի հետ

Հայաստանի ազգային օլիմիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ամերիկահայ աթլետ՝ արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանին, ով ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայրենական սպորտի ղեկավարը ողջունել է հայ աթլետի որոշումը և նշել, որ պատրաստ է ցանկացած հարցով աջակից լինել: