ԲՀԿ-ի անդամատոմսեր ստացան Աբովյան քաղաքի 2000-ից ավելի բնակիչներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ ընտանիքին մաս կազմելու հայտ են ներկայացրել Աբովյան քաղաքի 2000-ից ավելի բնակիչներ: Այդ կապակցությամբ նրանց շնորհավորել և բարի երթ է մաղթել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության ղեկավարը հպարտությամբ է հայտարարել՝  «այսօր, երբ երկիրը լուրջ փոփոխությունների շեմին է, մարդիկ իրենց հույսն ու հավատը շարունակում են կապել ԲՀԿ-ի հետ: Այդ վստահությունն ինձ համար այս երկար տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը: