ԲՀԿ-ն համալրվել է ևս 3000 նոր անդամներով

Շարունակվում է ԲՀԿ – ին անդամակցության գործընթացը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ 3000-ից ավելի նոր կուսակցականներ համալրել են ԲՀԿ քաղաքական մեծ ընտանիքի շարքերը:ԲՀԿ առաջնորդը շնորհավորել է նոր կուսակիցներին «Բարգավաճ Հայաստան» – ի հզոր թիմին միանալու առթիվ և նրանց մաղթել բարի երթ: Գագիկ Ծառուկյանը պատրաստկամություն է հայտնել մշտապես լինել հին և նոր կուսակցականների կողքին՝ աջակցելով նրանց բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելու տեսլականն իրագործելու համար: