2000-ից ավելի քաղաքացիներ անդամագրվել են ԲՀԿ-ին

Երևանում ու մարզերում բնակվող 2000-ից ավելի քաղաքացի անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նրանց հետ և անձամբ հանձնել կուսակցության անդամատոմսերը: ԲՀԿ առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած քաղաքական ուժի նորագիր անդամներին վստահության համար՝ հորդորորելով մշտապես հիշել, որ իրենց ամենամեծ առաքելությունը ժողովրդին ծառայելն է: «Բարգավաճ Հայաստանը» մեծ ընտանիք է, որտեղ կա մեկ բանաձև՝ մեր խոսքը գործ է: Մենք գործի մարդ ենք և մեր կուսակիցը պետք է լինի ժողովրդի զինվորը»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև անդրադարձել է հասարակ քաղաքացիներին մտահոգող խնդիրներին, մատնանշել դրանց լուծման իր տեսլականը: