Առաջին շնորհավորանքը հաղթական վերադարձած ծանրամարտիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի պատանիների և երիտասարդների Հայաստանի հավաքականների մարզիկներին,  որոնք փայլուն ելույթներ են ունեցել Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում  տեղի ունեցած ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ծանրամարտիկները Հայաստան են վերադարձել 31 մեդալով, որոնցից 17 – ը՝ ոսկե: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է ծանրամարտիկներին աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի պատիվը բարձր պահելու և դրոշը բարձրացնելու համար, մաղթել նրանց նորանոր հաղթանակներ ու հաջողություններ: